կարևոր
1410 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-21 20:36

Ալեքսեյ Նավալնիին տեղափոխում են գերմանական կլինիկա

Ալեքսեյ Նավալնիին տեղափոխում են գերմանական կլինիկա

Օմսկի հիվանդանոցի բժիշկները դեմ չեն, որպեսզի վերակենդանացման բաժանմունքում գտնվող բլոգեր Ալեքսեյ Նավալնին տեղափոխվի այլ գերմանական կլինիկա, քանի որ նրա վիճակը կայունացել է: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն:

«Մենք դեմ չենք նրա տեղափոխությանը այլ բժշկական կենտրոն: Այդ գործընթացը տեղի կունենա այսօր, սակայն որոշ բժշկական և իրավական գործողություններից հետո»,- ասել է Կալինիչենկոն:

Նա նաև նշել է, որ բժիշկները Նավալնիի կյանքին վտանգ սպառնացող որևէ բան այս պահին չեն տեսնում: Էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի տվյալներով՝ նրա ուղեղը գտնվում է կայուն վիճակում:

«Ավիատեղափոխությունը հնարավոր է նրա հարազատների և գերմանացի բժիշկների պատասխանատվության ներքո»,- նշել է Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին:

Ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնին օգոստոսի 20-ին հոսպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ: Նա միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին: Իրավապահ մարմինները ժխտել են թույնի հայտնաբերումը Նավալնիի օրգանիզմում: