կարևոր
720 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-21 20:03

Քննչականը հետ է վերցրել Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը. «Փաստինֆո»

Քննչականը հետ է վերցրել Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝  այսօր, ժամը 18:30-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի պետք է քննարկվեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի հերթական միջնորդությունը, սակայն անսպասելիորեն նիստից երկու ժամ առաջ քննչական մարմինը հետ է վերցրել միջնորդությունը։

Իրավապահ համակարգի աղբյուրի փոխանցմամբ՝ նման քայլի պատճառը եղել է այն, որ մի շարք քրեական գործերով դատավոր Մարինե Մելքոնյանը դրսեւորել է օբյեկտիվություն եւ անկախություն՝ անհիմն լինելու հիմքով մերժելով քննչական մարմինների՝ տարբեր անձանց կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում դատարաններն արդեն երկու անգամ մերժել են Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները, քննչական մարմինը որոշել է երրորդ անգամ չգնալ նման ռիսկի եւ այս պահին հետ վերցրել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Դրան զուգահեռ որոշվել է հաջորդող երկու շաբաթվա ընթացքում նոր միջնորդություն ներկայացնել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ  այն հույսով, որ այն կմակագրվի ավելի վստահելի եւ կախվածության մեջ գտնվող դատավորի, ով կապահովի Մինասյանի կալանավորումը»,-ասել է կայքի աղբուրը: