16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Արդեն 4-րդ օրն է, Շիրակի մարզի Գետափ գյուղի բնակիչ Գոռ Մարտիրոսյանը հացադուլ է հայտարարել՝ փորձելով այդ կերպ հրավիրել պատկան մարմինների ուշադրությունը իր ընտանիքում համաճարակի հետևանքով առաջացած սոցիալական ծանր վիճակի վրա: Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը։
Մինչև համավարակի տարածումը, Գոռը զբաղվել է խոզաբուծությամբ, սակայն երկրում ստեղծված համաճարակային պայմաններում այլևս չկարողանալոով լուծել խոզերի կերի հայթայթման հարցը, դիմել է կառավարությանը՝ ֆինանսական աջակցություն ստանալու համար, սակայն մերժվել է , խոզերն ու գոջիները լրիվ սատկել են, և այս ամենից հետո ևս նա չի օգտվել կառավարության աջակցության ծրագրերից:
Գոռի կինը հղի է և ունի առողջական խնդիրներ, դեղորայքի կարիք, ուստի Գոռը խնդրանքով դիմել է առողջապահության նախարարության, բայց ապարդյուն:
Արդեն չորս օր Շիրակի մարզպետարանի դիմաց իր մեքենայի մեջ հացադուլ անող Գոռի պահանջներն են՝ վարչապետի հետ հանդիպումն ու մարզպետի հրաժարականը, քանզի լիովին հիասթափված է գործող իշխանություններից, ժամանակին տրված սին խոստումներից, երկրում տիրող իրավիճակից:
Գոռը պատրաստվում է շարունակել հացադուլը մինչև իր պահանջների լիակատար բավարարումը: