կարևոր
1837 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-21 19:33

Մեկ օրվա ընթացքում, շնորհիվ համատեղ ջանքերի, արդեն հավաքվել է 15, 000$․  Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնում բոլոր նվիրատուներին

Մեկ օրվա ընթացքում, շնորհիվ համատեղ ջանքերի, արդեն հավաքվել է 15, 000$: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ 

«Միասին մենք կարող ենք օգնել Լիբանանում բնակվող մեր քույրերին և եղբայրներին դիմագրավել ճգնաժամը։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նվիրատուներին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագուն մարմինը և «Երկիր» հիմնադրամը նախաձեռնել են դրամահավաք, որի արդյունքում 1000 ընտանիքի համար նախատեսված մեկ ինքնաթիռ սննդամթերքը կտեղափոխվի Լիբանան։

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ներդրում ունենալ ծրագրում, խնդրում ենք փոխանցումներ կատարել Ամերիաբանկ ՓԲԸ-ում բացված հետևյալ նպատակային հաշվեհամարներին՝ իբրև փոխանցման նպատակ պարտադիր նշելով «Նվիրատվություն «ՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ -ԼԻԲԱՆԱՆ» ծրագրին»։

Փոխանցումներ կարող եք կատարել մինչև սեպտեմբերի 1-ը։

1570066450530200-AMD

1570066450530201-USD

INTERMEDIARY CITIBANK NA, NEW YORK

SWIFT (BIC) CITIUS33

BENEFICIARY’S BANK AMERIABANK, YEREVAN SWIFT (BIC) ARMIAM22

BENEFICIARY’S NAME - YERKIR FOUNDATION

Ցանկացած հարցի դեպքում կարող եք զանգահարել +374-93-56-85-06 հեռախոսահամարին։