կարևոր
1195 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-21 19:16

Կորոնավիրուսից բոլոր մահվան դեպքերը պետք է դառնան համալիր նախաքննության առարկա, իսկ բոլոր մեղավորները պետք է պատժվեն․ Արթուր Ղազինյան

Պաշտոնական վարկածով կորոնավիրուսից, իսկ իրականում անհայտ պատճառներով, Հայաստանում արդեն մահացել է արդեն գրեթե 1100 մարդ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը։

«Չէ դուք պատկերացնու՞մ եք, 1100 Հայաստանի քաղաքացի, և ոչ մի հետաքննություն, ոչ մի քրեական գործ, ոչ մի մեղադրյալ: Չկա դատական բժշկի եզրակացություն մահվան իրական պատճառների մասին, իսկ COVID 19 ընդամենը իշխանության ենթադրությունն է, քանի որ այլ կերպ, քան դատական բժշկի եզրակացությունը, հնարավոր չէ պարզել մահվան իրական պատճառները:

Բոլոր մահվան դեպքերը պետք է դառնան համալիր նախաքննության առարկա, իսկ բոլոր մեղավորները պետք է պատժվեն:

Հայաստանում ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ պետք է պաշտպանվի պետության կողմից, սա պետության ուղղակի պոզիտիվ պարտականությունն է: ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԵԼՈՒ Է»,-գրել է նա։