29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում ժայռից գլորված 16 տարեկան պատանու վիճակն այժմ կայուն է։ Այս մասին հաղորդել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Տղայի վիճակը կայուն է, գիտակցությունը տեղն է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ։ Տղան դեռևս անհրաժեշտ բուժօգնության կարիք ունի, չեմ կարող ասել, թե երբ դուրս կգրվի»,- նշեց Դերձյանը։
Օգոստոսի 16-ին Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում 16 տարեկան պատանին ժայռից մոտ 20 մ գլորվելով ընկել էր ցած։
ԱԻՆ-ը դուրս էր բերել տղային տեղանքից, որից հետո նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Տղան ստացել էր համակցված վնասվածքներ, գանգաթաղի ոսկորների ներհրված բեկորային կոտրվածք՝ ձախից, թոքերի սալջարդ, հինգ ողերի կոմպրեսիոն կոտրվածք: Նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք, բժիշկները վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր: