կարևոր
1411 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-21 15:27

Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան չեն կարողանա Brexit-ի շուրջը համաձայնագիր կնքել. ԵՄ

Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան չեն կարողանա Brexit-ի շուրջը համաձայնագիր կնքել. ԵՄ

 Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան, հավանաբար, չեն կարողանա հարաբերությունների շուրջը համաձայնագիր կնքել Միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուց (Brexit) հետո: Օգոստոսի 21-ին այդ մասին հայտարարել է Brexit-ի շուրջը Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն՝ բանակցությունների յոթերոդ փուլի արդյունքներն նվիրված մամուլի ասուլիսում:

«Ամբողջությամբ վերցված Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան, հավանաբար, չեն կարողանա համաձայնագիր կնքել: Ես արդեն չեմ հասկանում, թե մենք ինչու ենք ժամանակ կորցնում (այդ բանակցություկնների վրա) բրիտանական կողմի այդ վերաբերմունքի դեպքում»,- նշել է նա:

Brexit-ի անցումային շրջանը կավարտվի դեկտեմբերի 31-ին, այդ պահին համաձայնությունը ոչ միայն պետք է ձեռք բերված լինի, այլեւ մտնի ուժի մեջ ստորագրումից եւ վավերացումից հետո: