կարևոր
1264 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-21 14:43

Լավրովն անդրադարձել է հուլիսյան էսկալացիային

Լավրովն անդրադարձել է հուլիսյան էսկալացիային

«Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հուլիսյան բախումներին նպաստել են մի շարք պատճառներ, առանցքայինը բնականաբար այն էր, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ»,- «Տրուդ» թերթին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ իրավիճակի սրմանն ինչ-որ առումով նպաստել է նաեւ աշխարհագրության գործոնը:

«Հայկական կողմի որոշումը՝ վերագործարկել հին սահմանակետը, որը տեղակայված է ադրբեջանական արտահանման խողովակաշաշերից 15 կմ հեռավորության վրա, ոմանց մոտ մեծ մտահոգություն առաջացրեց, ինչին մյուսները չարդարացված պատասխան տվեցին՝ արդյունքում գործի դնելով դիմակայության թափանիվը՝ ամենաանկանխատեսելի հետեւանքներով»,-ասել է Լավրովը: