կարևոր
1263 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-21 14:14

Հայտնի է դարձել կորոնավիրուսով կրկնակի վարակվելու պատճառը

Հայտնի է դարձել կորոնավիրուսով կրկնակի վարակվելու պատճառը

Գիտնականները պարզել են կորոնավիրուսով կրկնակի վարակվելու պատճառը: Համապատասխան հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell հանդեսում:

ԱՄՆ-ի Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցի մասնագետներն ուսումնասիրել են COVID-19-ից մահացած պացիենտների փայծաղը եւ լիմֆատիկ հանգույցները եւ հայտնաբերել, որ նրանց մոտ բացակայում են գերմինատիվ կենտրոնները, որոնք կայուն իմունային արձագանքի անքակտելի մասն են:

Պարզվել Է, որ COVID-19-ի ծանր ընթացքի դեպքում հսկայական քանակությամբ ազդանշանային մոլեկուլներ՝ TNFցիտոկիններ են մշակվում այն մասերում, որտեղ սովորաբար ձեւավորվում են գերմինատիվ կենտրոնները: Մասնագետները եկել են այն եզրակացության, որ այս դեպքում առանձին ապաքինված մարդիկ կարող են մի քանի ամիս անց կրկին վարակվել SARS-CoV-2-ով, եւ ոչ միայն մեկ անգամ: