Հայաստանի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզաշապիկով: Այն ունենալու է ծիրանագույնի երանգային տարբեր գծանախշեր: Նոր հանդերձանքը ներկայացնող տեսահոլովակում նկարահանվել էր մեր հավաքականի խաղացող Արազ Օզբիլիսը։ Մարզաշապիկները վաճառքում կհայտնվեն օգոստոսի 25-ին:
Հավաքականի մարզահագուստը Macron ֆիրմայի արտադրանք է:
Այսպիսով, ՀՖՖ-ն չի շարունակի անդամակցությունը UEFA ծրագրին, որի շրջանակներում ՈՒԵՖԱ-ն մի շարք ֆեդերացիաների աջակցություն էր ցուցաբերում՝ հատկացնելով որոշակի քանակի մարզագույք: Այսուհետ Macron ընկերությունը կմատակարարի Հայաստանի ազգային եւ բոլոր տարիքային հավաքականներին, ինչպես նաեւ ֆուտզալի եւ կանանց հավաքականներին: 2020 թ. հունվարի 1-ից Macron ընկերությունը պաշտոնապես դարձել է ՀՖՖ տեխնիկական հովանավոր: Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 30-ը: