17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հրապարակել՝ կոչ անելով Բելառուսի խոշոր ձեռնարկությունների աշխատակիցներին շարունակել գործադուլները: Բողոքի ակցիաների նպատակը, Տիխանովսկայայի խոսքով, բռնության դադարեցնումն է, քաղբանտարկյալների ազատ արձակումը եւ նոր ու արդար ընտրությունների անցկացումը:
Միեւնույն ժամանակ, Բելառուսի իշխանությունները վստահեցնում են, որ այս գործադուլների մասշտաբն աննշան է:
Հիշեցնենք, որ Բելառուսում ցույցեր են օգոստոսի 9-ից, երբ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկով վերընտրվեց 6-րդ անգամ: