կարևոր
1517 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-21 12:00

Վաղվանից երկու օրով հոկտեմբերը գալիս է. Գագիկ Սուրենյան

Շրջակա Միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով եղանակի կտրուկ փոփոխությանը գրել է․

«Վաղվանից երկու օրով հոկտեմբերը գալիս է ու հետ գնա։ Չզարմանաք»:

Տեղեկացնենք, որ օգոստոսի 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 22-23-ը կնվազի 11-13 աստիճանով: