24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Ջո Բայդենը, Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարի վերջին օրը ունեցած ելույթում, խոստացել է դուրս բերել Ամերիկան մթությունից: Նոյեմբերի 3-ի ընտրություններում իր մրցակից, գործող նախագահ Դոնալդ Թրամփին Բայդենը մեղադրել է երկիրը մասնատելու, չափազանց շատ զայրույթ ու վախ սերմանելու մեջ:
Հավելել է նաեւ, որ Թրամփը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը՝ չկարողանալով կատարել ազգի նկատմամբ ունեցած իր գլխավոր պարտականությունը՝ պաշտպանել նրանց:
Ի դեպ, հենց համավարակի պատճառով դեմոկրատների ազգային համագումարն անցկացվել է առցանց ձեւաչափով, Բայդենն էլ ելույթ է ունեցել դատարկ դահլիճում:
Արձագանքելով իր մրցակցի ելույթին՝ Թրամփը Թվիթերում գրել է, որ սրանք ուղղակի բառեր են, Բայդենը երբեք չի փոխվի: