12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից օգոստոսի լույս 21-ի գիշերը եւս յոթ հրթիռ են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ, դրանցից վեցն իսրայելացի զինվորականներին հաջողվել է կալանել: Ինչպես Twitter-ի իր Էջում հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ), ի պատասխան հրթիռային գրոհի զինծառայողները խոցել են ՀԱՄԱՍ արմատական շարժման ռազմական օբյեկտները:
«Գիշերը երրորդ հրթիռային գրոհի ընթացքում Գազայից արձակել են յոթ հրթիռ՝ նշանառված Հարավային Իսրայելում քաղաքացիական անձանց վրա: Յոթ հրթիռներից վեձը կալանվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով: Ի պատասխան մենք հարված հասցրեցինք Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թիրախներն, ներառյալ ստորգետնյա ենթակառուցվածքին- ասված է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ:
Օգոստոսի 20-ին ավելի վաղ իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյետներին ի պատասխան հրեական պետության տարածք պայթանյութով օդապարիկների արձակման: Ավելի ուշ բանակային մամուլի ծառայությունը տեղեկացրել է իսրայելացի զինվորականների կողմից արմատականների արձակած երեք հրթիռների կալանաման մասին, ինչից հետո Իսրայելի ռազմաօդային ուժերն ի պատասխան հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՍԱՍ շարժման ռազմական օբյեկտին: