12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Օգոստոսի 21-ին՝ ժամը 00։29-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դրախտիկ-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Հերթապահությունից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ձորը (մոտ 20 մ) և բախվել ծառին:
Փրկարարները Հարութ Մ․-ին (ծնված 1998 թ․), Մարտին Ա․-ին (ծնված 1998 թ․) և Նարեկ Մ․-ին (ծնված 1997 թ․) դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Քաղաքացիները հոսպիտալացվել են Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։