կարևոր
287 դիտում, 7 ամիս առաջ --> 2020-08-21 09:35

Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը պահանջում է թափանցիկություն. Մերկել

Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը պահանջում է թափանցիկություն. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անդրադարձել է Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված  իրավիճակին ու հայտարարել, որ տվյալ գործի քննությունը պահանջում է թափանցիկություն:

«Պետք է պարզվի, թե ինչպես է դա տեղի ունեցել», - ասել է Անգելա Մերկելը` հույս հայտնելով, որ  Ալեքսեյ Նավալնին արագ կապաքինվի:

«Եթե նրանք դիմեն մեզ, մենք կտրամադրենք բժշկական օգնություն՝ ներառյալ գերմանական հիվանդանոցներում»,- ավելացրեԼ Է նա:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան անհրաժեշտության դեպքում պատրաստ է ապաստան տրամադրել թունավորված ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին:

Ֆրանսիայի ղեկավարը նշել էր, որ ինքը Նավալնու հետ կապված միջադեպը քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Նշենք, որ Ալեքսանդր Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր ինքնաթիռում: Օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ քաղաքական գործիչը հոսպիտալացվել է:

Օմսկի բժիշկները հայտնել են, որ պայքարում են Ալեքսեյ Նավալնիի կյանքի համար: Քաղաքական գործչի վիճակը կայուն է, սակայն նա դեռ գտնվում է կոմայի մեջ: