Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անդրադարձել է Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակին ու հայտարարել, որ տվյալ գործի քննությունը պահանջում է թափանցիկություն:
«Պետք է պարզվի, թե ինչպես է դա տեղի ունեցել», - ասել է Անգելա Մերկելը` հույս հայտնելով, որ Ալեքսեյ Նավալնին արագ կապաքինվի:
«Եթե նրանք դիմեն մեզ, մենք կտրամադրենք բժշկական օգնություն՝ ներառյալ գերմանական հիվանդանոցներում»,- ավելացրեԼ Է նա:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան անհրաժեշտության դեպքում պատրաստ է ապաստան տրամադրել թունավորված ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին:
Ֆրանսիայի ղեկավարը նշել էր, որ ինքը Նավալնու հետ կապված միջադեպը քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Նշենք, որ Ալեքսանդր Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր ինքնաթիռում: Օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ քաղաքական գործիչը հոսպիտալացվել է:
Օմսկի բժիշկները հայտնել են, որ պայքարում են Ալեքսեյ Նավալնիի կյանքի համար: Քաղաքական գործչի վիճակը կայուն է, սակայն նա դեռ գտնվում է կոմայի մեջ: