24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ օգոստոսի 20-ին կառավարությունում տեղի է ունեցել քննարկում հայրենադարձության վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, փոխվարչապետը ընդգծել է, որ պետք է ապահովել հայրենադարձների համար արդեն իսկ առկա տարբեր ծրագրերի փոխգործելիությունը, անհրաժեշտության դեպքում ստեղծել նորերը և արդյունքում մեկ միասնական փաթեթ մշակել: Ծրագրերը պետք է ունենան թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ բաղադրիչ:
Հանդիպման մասնակիցները անդրադարձել են հայրենադարձների կարիքների գնահատմանը, հավանական խնդիրների բացահայտմանը և դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների ներգրավմանը:
Քննարկվել են հայրենադարձների կացությանը, կրթությանը, առողջապահությանը, տնտեսական գործունեության ծավալմանը վերաբերող հարցեր: