կարևոր
1545 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-20 22:58

Փրկարարները խոշոր եղջերավոր կենդանուն դուրս են բերել ջրանցքից

Փրկարարները խոշոր եղջերավոր կենդանուն դուրս են բերել ջրանցքից

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 20-ին, ժամը 16։58-ին ահազանգ է ստացել, որ Եղվարդ քաղաքում խոշոր եղջերավոր կենդանի է ընկել է ջրանցքը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները խոշոր եղջերավոր կենդանուն (մոտ 250 կգ) դուրս են բերել Արզնի-Շամիրամ ջրանցքից։