կարևոր
2352 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-20 22:47

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գեորգի Մինասյանը

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գեորգի Մինասյանը

87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, դուդուկահար Գեորգի Մինասյանը (Մինասով):

Երաժիշտն ընդլայնել է դուդուկի կատարողական հնարավորությունները՝ ստեղծելով դուդուկի երեք նոր մոդիֆիկացիաներ՝ բաս-դուդուկ, տենոր-դուդուկ եւ բարիտոն-դուդուկ: 2001 թվականին գյուտերն արտոնագրվել են:

Գեորգի Մինասովը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Հունաստանում, Բելգիայում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, ԱՄԷ-ում եւ այլուր։

Գեորգի Մինասյանը 1998 թվականին հիմնել եւ ղեկավարել է «Դուդուկներ» համույթը, որը նախ հանդես է եկել որպես քառյակ, ապա՝ հնգյակ։ Համույթի դիրիժորն է նրա դուստրը՝ Տատյանա Մինասյանը:

1983 թվականից դասավանդել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Հեղինակել է դուդուկի երկու ձեռնարկ եւ մեկ դասագիրք։