կարևոր
1154 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-20 22:36

Արցախում հավաքներ իրականացնելու սահմանափակման համար բացառություն կարող է արվել միայն պարետի ցուցումով

Արցախի Հանրապետության պարետ Ժիրայր Միրզոյանն այսօր ստորագրած որոշմամբ փոփոխություններ է կատարել 2020թ. ապրիլի 13-ի որոշման մեջ: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Արցախի Հանրապետության պարետ Ժիրայր Միրզոյանի 2020 թ. օգոստոսի 20-ի ստորագրած N57 որոշման (http://bit.do/fHEEs) համաձայն՝ լրացումներ են կատարվել ԱՀ պարետի 2020թ. ապրիլի 13-ի «Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումների կիրառումն ապահովելու մասին» N2 որոշման մեջ, որի համաձայն որոշմամբ սահմանված կարգավորումից բացառություն կարող են արվել միայն Պարետի ցուցումով բացառիկ դեպքերում»: