կարևոր
1210 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-20 21:45

Տեսչական մարմինները կատարել են պարետի սահմանած նորմերի պահպանման 69 181 ստուգում

Տեսչական մարմինները կատարել են պարետի սահմանած նորմերի պահպանման 69 181 ստուգում

Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով օգոստոսի 19-ի դրությամբ իրականացվել է 69 181 ստուգում, որից միայն 412-ը՝  նշված օրը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։