կարևոր
540 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-20 21:33

Մեքսիկան ցանկանում է միանալ COVID-19-ի դեմ Ռուսաստանի պատվաստանյութի փորձարկումներին

Մեքսիկան ցանկանում է միանալ COVID-19-ի դեմ Ռուսաստանի պատվաստանյութի փորձարկումներին

Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը շահագրգռվածություն է հայտնել միանալ կորոնավիրուսի դեմ «Արբանյակ V» ռուսաստանյան պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին: Այդ մասին վկայում է Մեքսիկայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունը՝ ամփոփելով Ռուսաստանի դեսպան Վիկտոր Կորոնելիի հետ Էբրարդի հանդիպումները:

Էբրարդն ինքը պատմել է, որ Կորոնելիի հետ հանդիպմանը հայտարարել է երկրի հետաքրքրվածությունը պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի անցկացման հարցում, որպեսզի որքան հնարավոր է ավելի շուտ այն ստանա Մեքսիկան:

Նշվում է, որ պատվաստանյութի փորձարկումների՝ երեք ամիս տեւողությամբ երրորդ փուլը, որին այժմ մասնակցում է 40 հազար մարդ, վճռական նշանակություն է ունենալու դրա արդյունավետությունը, գրանցումը եւ առեւտրայնացումը որոշելու համար: Էբրարդը հանդիպման ժամանակ հիշեցրել է, որ Լոպես Օբրադորի կառավարությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութերը եւ դեղամիջոցները դիտարկում է որպես հանրային ձեռքբերում, որը պետք է համընդհանուր հասանելիություն ունենա:

Ավելի վաղ Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի կանխարգելման համար աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ է ստացել: Նա նշել է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել է հինգ երկրների հետ: Պատվաստանյութն իրենց ներկայացնելու է լուծույթ՝ միջմկանային ներմուծման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով։