կարևոր
1320 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-20 20:15

Թոռներին ծեծելու կասկածանքով ձերբակալված 58-ամյա քաղաքացու մյուս թոռները թունավորման ախտանիշներով տեղափոխվել են ԲԿ

Թոռներին ծեծելու կասկածանքով ձերբակալված 58-ամյա քաղաքացու մյուս թոռները թունավորման ախտանիշներով տեղափոխվել են ԲԿ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 14:00-ի սահմաններում «Իջեւան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր թունավորում էկզոգեն հարցականով իրենց մոտ են տեղափոխվել 5 երեխա:

Ոստիկանները պարզել են, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից: Նրանք են՝ 6-ամյա Նարե Ղ.-ն, 9-ամյա Նարեկ Ղ.-ն, 4-ամյա Արտյոմ Հ.-ն, 1-ամյա Մարկ Ա.-ն, եւ 2-ամյա Նիկ Ա.-ն:

Կայքի տեղեկություններով՝ վերջիններս «Իջեւան» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երեւանի «Մուրացան» բժշկական կենտրոն: Բոլոր երեխաները օգոստոսի 18-ին Տավուշի մարզում 6-ամյա եւ 4-ամյա իր թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված, 58-ամյա Սամվել Հ.-ի թոռներն են: