կարևոր
384 դիտում, 9 ամիս առաջ - 2020-08-20 19:53

ՀՀ-ում դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատումը կարող է լինել շարունակական. ԱՆ նախարար

ՀՀ-ում դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատումը կարող է լինել շարունակական. ԱՆ նախարար

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն հույս է հայտնում շարունակական դարձնել պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի դրական փոփոխությունը:

Այս մասին Բադասյանն ասաց «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսուքյան ասուլիս»-ի ժամանակ:

«Կարծում եմ՝ այս պրոցեսը կարող է լինել շարունակական»,- նշեց Բադասյանը:

Անդրադառնալով ցմահ դատապարտյալների հետ կապված հարցին՝ նախարարը հայտնեց, որ այդ մասով բավական մեծ հաջողություններ են գրանցվել:

«Նրանցից 2-ն իրենց պատիժը կրում են բաց ռեժիմում, ինչը հնարավորություն է տալիս նրանց կիսաազատության կարգավիճակ ունենալ: Այսինքն՝ այս 2 դեպքը բացառիկ է Հայաստանի պատմության համար»,- ասաց Ռուստամ Բադասյանը: