կարևոր
992 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-20 19:06

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է Բուլղարիայի դեսպանության ռազմական կցորդին

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է Բուլղարիայի դեսպանության ռազմական կցորդին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն oգոստոսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Յանչո Կոմիտովին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, hանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանական ոլորտում հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանը, առաջիկա ծրագրերին ու փոխգործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցերի: