24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կշարունակի հանդես գալ ներկայիս ակումբում:
Այս մասին գրում է Sky Italy-ն: Ակումբը և Իբրահիմովիչը հարթել են պայմանագրի կետերի հետ կապված հարցերը և շուտով վերջնական հայտարարի կգան:
Ավելի վաղ լուրեր կային, որ Զլատան Իբրահիմովիչը ցանկություն ունի մնալ իր ներկայիս ակումբում: Իբրահիմովիչի գործող պայմանագիրը իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև օգոստոսի 31-ը:
Զլատան Իբրահիմովիչը իր կարիերայի ընթացքում հաղթել է Նիդեռլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի առաջնություններում, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող: Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 116 հանդիպում` դառնալով 62 գոլի հեղինակ: