կարևոր
1351 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-20 18:24

Լատվիայում որոշել են այն մարդկանց շրջանակը, որոնք առաջինն են ստանալու COVID-պատվաստանյութ

Լատվիայում որոշել են այն մարդկանց շրջանակը, որոնք առաջինն են ստանալու COVID-պատվաստանյութ

Լատվիան որոշել է երկրի այն մարդկանց, ում պետք է առաջնակարգ պատվաստել կորոնավիրուսի դեմ. ցուցակում տեղ Է գտել մոտավորապես 800 հազար մարդ: Այդ մասին ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, օգոստոսի 20-ին BNS գործակալությանը հայտնել է Լատվիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աննա Ստրապցանեն:

Այդ ցուցակի մեջ մտնում են COVID-19 հիվանդության դեպքում առողջության համար բարձր ռիսկի խմբի մարդիկ, օրինակ, քրոնիկ հիվանդություններ ունեցող տարեց մարդիկ, սոցիալական օգնության կենտրոնների կլիենտները եւ անձնակազմը, բուժաշխատողները եւ այլ անձինք, որոնց աշխատանքը կապված է բարձր ռիսկի հետ, ինչպես նաեւ օպերատիվ ծառայությունների աշխատողները:

Առաջնակարգ պատվաստում ստացող անձանց շրջանակը որոշվել էր՝ հաշվի առնելով Եվրոպական հանձնաժողովի հանձնարարականները եւ մյուս երկրների պրակտիկաները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագտները հանձնարարում են պատվաստել բնակչության 20 տոկոսին, բայց Լատվիայում այդպիսի մարդիկ ավելի շատ կլինեն, նշել են նախարարությունում:

Եվրոպական հանձնաժողովն առաջին համաձայնագիրն է ստորագրել բրիտանական AstraZeneca դեղագործական ընկերությունից մինչեւ 400 միլիոն չափաբաժին COVID-19 կորոնավիրուսի դեմ ապագա պատվաստանյութ ձեռք բերելու շուրջ: Այդ մասին օգոստոսի 14-ին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Պատվաստանյութը մշակվում է Օքսֆորդի համալսարանի գիտնականների հետ համատեղ:

Լատվիան նաեւ մտադիր է մասնակցել այն գնմանը, որը կազմակերպվել է Եվրահանձնաժողովի կողմից, հայտնել է Ստրապցանեն: Սակայն ներկայում Եվրահանձնաժողովը դեռ ուսումնասիրում է առաջարկությունը՝ պատրաստուկի դոզաները՝ պատվաստման լրիվ բուժընթացի համար, պատվաստանյութի գները, պատվաստանյութերի ծավալները, որոնք հասանելի կլինեն շուկայում:

Հաջորդ քայլերը կախված կլինեն պատրաստուկների արտադրողներից եւ Եվրահաանձնաժողովի կողմից պլանավորված գնումից, ինչպես նաեւ պատվաստանյութերի բաշխման սկզբունքներից: «Առայժմ վաղ է այդ մասին ավելի հանգամանորեն խոսելը»,-ասել է Ստրապցանեն։