կարևոր
949 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-20 17:32

Շախմատի ընտրանին մեկնարկում է առցանց Օլիմպիադայում

Շախմատի ընտրանին մեկնարկում է առցանց Օլիմպիադայում

 Մեկնարկում է շախմատի առցանց Օլիմպիադայի թոփ դիվիզիոնի խմբային փուլը։

Թոփ դիվիզիոնում ընդգրկված են 40 թիմեր, որոնք բաժանված են 4 խմբերի։ Խմբում առաջին տեղերը գրաված թիմերը իրավունք կստանան հանդես գալու 1/4 եզրափակչում, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը կանցկացնեն լրացուցիչ մրցախաղ՝ 1/4 եզրափակչի ուղեգիր նվաճելու համար։

Ըստ վիճակահանության՝ Հայաստանի հավաքականը հանդես կգա С խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ռուսաստանի, Անգլիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Մորոկկոյի, Ալժիրի․ Եգիպտոսի, Խորվաթիայի և Թուրքիայի թիմերը։
Խմբային փուլը կկայանա օգոստոսի 21-23-ը։
Խաղերը կմեկնարկեն Երևանի ժամով 18։00-ին։

Հայաստանի հավաքականների կազմերը. տղամարդկանց թիմում ընդգրկված են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններն են Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Մարզիչն է Արշակ Պետրոսյանը:

Կանանց թիմում կլինեն  Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան:

Մինչև 20 տարեկանների ընտրանու կազմում իրենց ուժերը կփորձեն Հայկ Մարտիրոսյանն ու  Աննա Սարգսյանը: Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան: