կարևոր
943 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-20 16:09

Մարտունու բժշկական կենտրոնի կորոնավիրուսով հիվանդների բաժանմունքում բուժվում են 43 հիվանդ

Մարտունու բժշկական կենտրոնի կորոնավիրուսով հիվանդների բաժանմունքում բուժվում են 43 հիվանդ

Մարտունու բժշկական կենտրոնի կորոնավիրուսով հիվանդների բուժման բաժանմունքում oգոստոսի 19-ի դրությամբ բուժման մեջ են գտնվել 43 հիվանդ, որոնք բոլորն էլ Գեղարքունիքի մարզի բնակիչներ են: Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Վարդանյանը՝ 2020 թվականի հուլիսի 21-ից մինչեւ օգոստոսի 17-ն ընկած ժանակահատվածում բաժանմունքում հիվանդանոցային բուժման է ընդունվել 109 կորոնավիրուսով հիվանդ, որոնցից բուժվել են 57-ը, իսկ 8 հիվանդ տեղափոխվել են մայրաքաղաքի համապատասխան բուժհաստատություններ: Նույն օրվա դրությամբ Գեղարքունիքի մարզում ինքնամեկուսացած են 599 քաղաքացի, որոնցից 163-ը՝ կորոնավիրուսային հիվանդության դրական ախտորոշման հետեւանքով: Նրանք գտնվում են առողջության առաջնային պահպանման օղակի հսկողության ներքո:

«Մարտունու ԲԿ կորոնավրուսային հիվանդների բուժման բաժանմունքի ստեղծումը բերեց նոր աշխատատեղերի բացման, հիվանդանոցի 1 հարկաբաժնի հիմնանորոգման եւ բարեկարգման, գույքային համալրման եւ վերազինման, մահճակալային ֆոնդի եւ արհեստական շնչառության սարքերի համալրման, բաժանմունքի սանիտարահամաճարակաբանական նորմերին համապատասխան հիվանդասենյակների ավելացման»,- նշել է վարչության պետի պաշտոնակատարը:

Մարտի 1-­ից մինչ օգոստոսի 18-ը Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում եւ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 8 893 նմուշառում։