ԱՄՆ-ը մտադիր է այնպես անել, որ եւս 13 տարով երկարաձգվի Իրան զենքի մատակարարման արգելքը: Նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ պետքարտուղար Մայք Պոմպեոն ՄԱԿ-ում կտեղեկացնի Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնման մտադրության մասին: Պոմպեոն չի բացառել, որ պատժամիջոցներ սահմանվեն բոլոր այն պետությունների, ներառյալ՝ Ռուսաստանի ու Չինաստանի նկատմամբ, եթե այդ երկրները հրաժարվեն Իրանի նկատմամբ սահմանափակումներից:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՄՆ-ն ձախողել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանին զենքի մատակարարման արգելքը երկարաձգելու փորձ: Բանաձեւին կողմ էին արտահայտվել միայն ԱՄՆ-ն ու Դոմինիկյան Հանրապետությունը, դեմ Ռուսաստանն ու Չինաստանը, իսկ 11 պետություն, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան, ձեռնպահ էր մնացել քվեարկությանը մասնակցելուց: