Ռումինացի երգիչ Տավի Պուստիուն զոհվել է գնացքի հետ բախվելու հետեւանքով, երբ նա ուղիղ հեռարձակում էր վարում: Այս մասին հաղորդել է Daily Star պորտալը, հայտնել է Ռադիո Sputnik-ը:
Կադրերում երեւում է, որ արտիստն իրեն նկարահանում է ավտոմեքենայում, նրա կողքին գտնվում է մի աղջիկ: Վերջին վայրկյաններին նա գլուխը մի կողմ Է շրջում եւ սկսում է ճչալ: Դրանից հետո տեսանյութն ընդհատվում է:
Հայտնի է, որ վթարի հետեւանքով Տավին զոհվում է պատահարի վայրում, իսկ նրա կինը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում,միացված է արհեստական շնչառության սարքին: