17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը նպատակամղված է Եվրամիության ապակայունացմանը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս կարծիքը հայտնել է օգոստոսի 20-ին Paris Match հանդեսի հրապարակած հարցազրույցում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Ֆրանսիայի ղեկավարի խոսքով. «Էրդողանը վարում է զավթողամոլական քաղաքականություն՝ հիմված նացիոնալիզմի եւ իսլամիզմի խառնուրդի վրա, որն անհամատեղելի է եվրոպական շահերի հետ եւ Եվրոպայի ապակայունացման գործոն է: Այս իրավիճակում Եվրոպան պետք է իրատեսորեն գնահատի կատարվողը եւ գործի իր շահերին համապատասխան»,- հավելել է Մակրոնը:
Մակրոնն օգոստոսի 12-ին Անկարային կոչ է արել դադարեցնելու նավթի միակողմանի հետախուզումն Արեւելյան Միջերկրականում:
Հաջորդ օրը Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այդ տարածաշրջան Է ուղարկում երկու Rafale բազմանպատակային ինքնաթիռ եւ Lafayette ֆրեգատը: Դա հարուցել Է Թուրքիայի ղեկավարության կոպիտ արձագանքը: Այդ առանչությամբ Paris Match-ին տված հարցազրույցի ընթացքում Մակրոնը հատկապես ընդգծել է, որ «Ֆրանսիան միջերկրածովյան տերություն Է»: Միեւնույն ժամանակ նա հանդես է եկել այն խնդիրների լուծմանը ճկուն մոտեցան օգտին, որոնք ծագում են Թուրքիայի հետ հարաբերություններում: