կարևոր
1259 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-20 13:24

Կառավարությունն առաջարկում է սոցիալական գովազդն ազատել հարկումից

Կառավարությունն առաջարկում է սոցիալական գովազդն ազատել հարկումից

ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում և հարակից մի շարք օրենքներում, ինչի արդյունքում սոցիալական գովազդը կազատվի հարկումից: Գործադիրի օգոստոսի 20-ի նիստում նախագիծը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այս նախագծով առաջարկվում է սոցիալական գովազդն ազատել հարկումից և վերահսկողության իրականացումը վերապահել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: Այստեղ ներկայացված երեք օրենքներում փոփոխությունները միտված են համայնքի ֆինանսական միջոցները մեծացնելուն և լիազորությունների ապակենտրոնացում ապահովելուն»,- ասել է Պապիկյանը:

Նախարարը նշել է, որ նախագիծը շատ կարևոր նշանակություն ունի և այն տարածքային համաչափ զարգացման շրջանակում էական առաջխաղացում է, բխում է ՀՀ համաչափ զարգացման իշխանության գաղափարից և լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված քայլերից մեկն է: