կարևոր
874 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-20 12:56

Տոկիոյում շոգից մահացածների թիվը գերազանցել է 130-ը

Տոկիոյում շոգից մահացածների թիվը գերազանցել է 130-ը

Տոկիոյում օգոստոսի 12-ից մինչեւ 19-ն ընկած ժամանակամիջոցում առնվազն 28 մարդ է մահացել շոգից, իսկ ամսվա սկզբից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 131-ի: Օգոստոսի 20-ին այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը. գրում է ՏԱՍՍ-ը:

Բոլոր մահացածները 50 տարեկանից բարձր մարդիկ են, իսկ նրանց մեծամասնությունը 70 տարեկանն անց է: Նշվում է, որ նրանցից շատերին մահացած են գտել իրենց տանը: Ըստ որում կա՛մ չեն աշխատել օդորակիչները, կա՛մ Էլ դրանք տեղակայված չեն եղել:

Այս շաբաթը Ճապոնիայում դարձել է ամենաշոգն անցած ամռան ընթացքում: Օգոստոսի 17-ին Համամացու քաղաքում (Սիձուոկայի պրեֆեկտուրա) օդը ցերեկը տաքացել է մինչեւ Ցելսիուսի 41,1 աստիճան, ինչը դարձել է երկամյա վաղեմությանի պատմական ջերմաստիճանային ռեկորդի կրկնությունը:

Տոկիոյում նույնպես շոգ եղանակ է, իսկ ջերմաստիճանը կեսօրվա ժամերին հասնում է 35 - 36 աստիճանի: Ճապոնիայում շոգ եղանակը սովորաբար հաստատվում է հուլիսի կեսերին անձրեւների սեզոնի ավարտից հհետո:

Սակայն այս տարի ամբողջ հուլիսն ամպամած էր, իսկ երկրում տեղացին ինտենսիվությամբ ռեկորդային անձրեւներ, որոնք հանգեցրեցին սողանքների եւ գետերի վարարման: Անցյալ տաի ամբողջ երկրում շոգից զոհվել է 126 մարդ, ավելի քան 70 հազարը՝ տուժել: