24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում խստագույնս պահպանել կորոնավիրուսի հակահամաճարակային կանոնները: Այս մասին վարչապետն ասել է օգոստոսի 20-ի կառավարության նիստի ընթացքում:
«Մենք անհատական պատասխանատվության մակարդակում մեր զգոնությունը պահանջվածից և իրատեսականից մի փոքր ավելի ենք թուլացրել: Իմ կոչն է մեր հայրենակիցներին՝ առավելագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները, այդտեղ առանցքային նշանակություն ունի դիմակի կրման պայմանների պահպանումը: Հաշվի առնելով նաև այն, որ այդ պայմանները բավականին թուլացվել են»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ իրավիճակը շարունակում է համարել խնդրահարույց: