կարևոր
1723 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-20 11:14

Անթալիայում սպանել են Ադրբեջանի կազմակերպված հանցավոր խմբի պարագլխին

Անթալիայում սպանել են Ադրբեջանի կազմակերպված հանցավոր խմբի պարագլխին

Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է Ադրբեջանի քաղաքացի Նադիր Սալիֆովին, որն ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբերից (ԿՀԽ) մեկի պարագլուխն էր: Օգոստոսի 20-ին այդ մասին հայտնել Է Anadolu գործակալությունը. գրում է ՏԱՍՍ-ը:

Գործակալության տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել երկրի հարավի Անթալիա առողջարանային քաղաքի հյուրանոցներից մեկի ռեստորանում: Կասկածյալին ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Անթալիա - Դենիզլի մայրուղում: