կարևոր
1632 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-20 10:06

Ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիին թունավորել են թեյի մեջ ինչ-որ բան խառնելով. վերջինս վերակենդանացման բաժանմուքնում է

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Օմսկում հոսպիտալացվել է: Շտապ վայրէջք է կատարել այն ինքնաթիռը, որում նա գտնվում էր, եւ որն իրականացնում էր Տոմսկ-Մոսկվա չվերթը: Այդ մասին Թվիթերի իր էջում հայտնել է Նավալնիի խոսնակ Կիրա Յարմիշը:

Նա նշել է, որ քաղաքական գործիչը հոսպիտալացվել է տոքսիկ թունավորման նշաններով: Այժմ նա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, անգիտակից վիճակում:

Կիրա Յարմիշը հայտնել է՝ իրենք կարծում են, որ Նավալնիին թունավորել են թեյի մեջ ինչ-որ բան խառնելով:

«Դա միակ բանն է, որ նա խմել է առավոտյան»,- գրել է Յարմիշը: