Apple ընկերությունն աշնանը պաշտոնապես կներկայացնի նոր սերնդի iPhone-ը։ Սովորույթի համաձայն առայժմ նոր սարքերի մասին մանրամասներ չի ներկայացվում։
Համացանցում, սակայն տարածված լուսանկարներից կարելի է ենթադրել, որ iphone 12 եւ iPhone 12 Pro գաջեթներն ըստ ամենայնի, ունենալու են 5,4 , 6,1 և 6,7 անկյունագիծ։ Բոլոր սմարթֆոնները լուսանկարված են հակառակ կողմից, այդ իսկ պատճառով դժվար է ասել որքան է դրանց էկրանների երիզների լայնությունը։
Որոշ աղբյուրներ նշում են, որ նոր սերնդի iphone-ները ստացել են իրենց ավագ մոդելների՝ iPhone 4-ի և 5-ի դիզայնը։
Առայժմ հայտնի է , որ բոլոր iPhone-ները կունենան Oled էկրան, Apple A14 Bionic նոր պրոցեսոր, և նորացված տեսախցիկներ։ Նորամուծություններից որոշ առավելություններ էլ առկա կլինեն միայն Pro մոդելներում։
Նշվում է, որ iPhone 12-ը կդառնա առաջին Apple-ի սմարթֆոնը, որը կապահովվի 5G ինտերնետ արագություն։