06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
Եվրամիությունը չի ճանաչում Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտարարվել է օգոստոսի 19-ի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավիրած հեռավար արտահերթ նիստից հետո:
Բացի այդ, Եվրամիությունը որոշել է պատժամիջոցներ սահմանել մի շարք անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների համար: Չի բացառվում, որ այդ ցանկում հայտնվի նաեւ 6-րդ անգամ վերընտրված նախագահ Լուկաշենկոն: Մինչ նիստի մեկնարկը, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հերթական տեղաուղերձն էր հրապարակել՝ հասցեագրված եվրոպացի առաջնորդներին: Տիխանովսկայան անգլերենով կոչ էր արել Եվրամիությանը չճանաչել Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահի ընտրությունների արդյունքները:
Իսկ ահա Ալեքսանդր Լուկաշենկոն ներքին գործերի նախարարությանը հրահանգել է այլեւս անկարգություններ թույլ չտալ երկրում: Լուկաշենկոյի վերընտրվելուց հետո Բելառուսում արդեն 11-րդ օրն է ցույցերը շարունակվում են: Վերջին օրերին բողոքի ակցիաները խաղաղ են անցնում: