կարևոր
1656 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-19 23:13

Կոշ գյուղում տան տանիք և մոտ 50 հակ անասնակեր է այրվել

Կոշ գյուղում տան տանիք և մոտ 50 հակ անասնակեր է այրվել

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 19-ին՝ ժամը 15:04-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Կոշ գյուղի 1-ին փողոցի 8-րդ փակուղու տներից մեկի տանիքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ) և տանիքում կուտակված մոտ 50 հակ անասնակեր։

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով. հրշեջ-փրկարարներն իրականացրել են հետշիջման աշխատանքներ: