կարևոր
1658 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-19 22:55

Հարուստ երկրները չպետք է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պաշար հավաքեն. Հռոմի պապ

Հարուստ երկրները չպետք է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պաշար հավաքեն. Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ հարուստ երկրները չպետք է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պաշար հավաքեն: «Ցավալի կլինի, եթե հարուստ երկրները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պաշար հավաքեն կամ եթե պատվաստանյութը այս կամ այն ազգին հասանելի լինի: Այն պետք է հասանելի լինի բոլորին»,-ասել է նա, հաղորդում է  AP-ը:

«Պանդեմիան մերկացրել է աղքատ երկրների ծանր դրությունը եւ այն անհավասարությունը, որն առկա է աշխարհում: Չնայած նրան, որ վիրուսը բացառություններ չի անում, անհավասարություն եւ խտրականություն է նկատվում»,-նշել է Հռոմի պապը:

Պոնտիֆիկոսը կարծում է, որ մի կողմից անհրաժեշտ է դեղամիջոց գտնել վիրուսի դեմ, որն աշխարհին ոտքի կհանի, մյուս կողմից՝ պետք է բուժվի սոցիալական անարդարությունը, հնարավորությունների անհավասարությունը, մարգինալացումն ու թույլերի պաշտպանության բացակայությունը: