19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Երևանում ընդունել էր կիպրական «Օմոնիա»-ին: Ավանի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի վերջին երկու տարվա չեմպիոնի մեկնարկային կազմում ոչ մի հայ ֆուտբոլիստ չկար:
Մեկնարկային րոպեներին «Արարատ-Արմենիա»-ն հիմնականում գնդակով էր, սակայն «Օմոնիա»-ի ֆուտբոլիստները անդադար պրեսինգի էին դիմում: Այնուհետ թիմերը փոխվեցին «դերերով» և «Օմոնիա»-ն տիրեց նախաձեռնությանը: Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց և թիմերը հանգստի գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսում թիմերը փոխանակվում էին գրոհներով, սակայն դարպասի գրավում այդպես էլ չէր արձանագրվում: Եվ ի վերջո հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Լրացուցիչ ժամանակում «Օմոնիա»-ի ֆուտբոլիստները կարողացան իրացնել իրենց հնարավորությունը: 94-րդ րոպեին դիպուկությամբ աչքի ընկավ Տիագոն: Հետագայում «Արարատ-Արմենիա»-ն մնաց 10 ֆուտբոլիստով` երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Հումանեսը: «Օմոնիա»-ն հաղթեց նվազագույն հաշվով:
«Արարատ-Արմենիա»-ն դուրս մնաց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին իսկ փուլից:
Կորոնվիրուսի պանդեմիայի պատճառով եվրագավաթային հանդիպումներն անցկացվում են մեկ խաղով: