200 դիտում, 2020.08.19 22:43

Հինգերորդ զորամիավորումում անցկացվել են կապի վարժանքներ

Հինգերորդ զորամիավորումում անցկացվել են կապի վարժանքներ

Մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողները օգոստոսի 18-ից 19-ն անցկացրել են կապի ուսումնական վարժանքներ՝ դաշտային ելքով։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Սահմանված ժամկետներում  զինծառայողները բացազատել են կապի հանգույցներ, իրականացրել հրամանատարական կետի կապի ապահովման աշխատանքներ: