կարևոր
1396 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-19 22:28

ԲՀԿ աշխատակազմի ղեկավարն աշխատանքից ազատվել է. հայտնի է նրան փոխարինողը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության աշխատակազմի ղեկավար Ռուբեն Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել` թոշակի անցնելու պատճառով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ նրան կփոխարինի ԲՀԿ Կենտրոն համայնքի ղեկավար Ռաֆայել Այվազյանը:

«Չէ, բայց դուք վերջն եք Ուրեմն, կուսակցության աշխատակազմի մի ղեկավար ունենք, հանգիստ, խաղաղ, պարկեշտ, գործից հասկացող մի մարդ, անունը` Ռուբիկ Մանուկյան:

Հիմա Ռուբիկ Մանուկյանի թոշակի տարիքը լրացել է, էդպես էլ է պատահում, ու մարդը որոշել է գնալ թոշակի, որովհետև էս մեծ ու անկանխատեսելի կյանքում էդպես էլ է պատահում: Մեկ ամիս առաջ այդ մասին Ռուբիկը տեղեկացրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ու դեռ մեկ ամիս առաջ որոշված էր, որ Ռուբեն Մանուկյանին կփոխարինի ԲՀԿ Կենտրոն համայնքի ղեկավար Ռաֆայել Այվազյանը:

Այսքանը: Սովորական, ընթացիկ կուսակցական գործընթաց: Բայց, պարզվում է, կան լրատվամիջոցներ, ովքեր միանգամից որոշեցին, որ Ռուբիկ Մանուկյանը դաժանաբար լքել է կուսակցությունն ու դեռ ավելին, պատկերացնո՞ւմ եք, այդ մասին Գագիկ Ծառուկյանը տեղյակ էլ չի եղել: Լավ, ինչքան կարելի է, նույնիսկ աբսուրդը ինչ-որ տրամաբանական սահմաններ պիտի ունենա:

Մարդը գնացել է թոշակի: Ալոոո, հասկացա՞ք, թե` չէ: ԹՈՇԱԿԻ։

Ի դեպ, հենց հիմա, երբ ես գրում եմ այս վշտահար տողերը, ես, Ռուբեն Մանուկյանն ու Ռաֆայել Այվազյանը կուսակցության գրասենյակում ենք և աշխատում ենք: Վաղն էլ ենք աշխատելու: Մյուս օրն էլ ու այսպես շարունակ: Հա, չմոռանամ ասել, որ կուսակցության գրասենյակի գործավար աղջիկներից մեկը մեկնում Ֆրանսիա տովորելու ու բնականաբար, էլ գործի չի գալու:

Լավ թեմա է, վերցրեք ու քաղաքականացրեք, թե ինչո՞ւ այդ աղջիկը հատկապես հիմա որոշեց մեկնել Ֆրանսիա: Սկանդալ ու ինտրիգ չգիտեմ կստացվի, թե`չէ, բայց տխմարություն հաստատ կստացվի:

Ուստի` Вперед.....»: