Ճապոնիան այս պահի դրությամբ հասել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի կեսին, իսկ հիվանդացության պիկը գրեթե հաղթահարված է: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ղեկավար Կադզուհիրո Տատեդան, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Այժմ Ճապոնիան հասել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի կեսին: Մենք պետք է պահենք զգուշավորությունը և հետևենք, որ հիվանդացության դեպքերի նոր աճ չլինի»,- նշել է Տատեդան:
Կադզուհիրո Տատեդան նշել է, որ երկրում առաջիկայում կլինեն նաև կորոնավիրուսի երրորդ և չորրորդ ալիքները և պետք է հարմարվել կյանքի նոր կանոններին: