կարևոր
800 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-19 21:15

Ադրբեջանի ՊՆ-ն հակասում է ինքն իրեն

Ադրբեջանի ՊՆ-ն հակասում է ինքն իրեն

Օգոստոսի 19-ին ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը 2016 թ․ Ապրիլյան պատերազմի թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարել էր Ադրբեջանում Թուրքիայից և Իսրայելից հրահանգիչների ներկայության մասին, ինչին «հայելային մեղադրանքով» արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ն՝ հակասելով ինքն իրեն։ Այս մասին հայտնում է Razm.info-ն:

Ադրբեջանի ՊՆ-ի հետ առնչություն ունեցող կայքի միջոցով պատասխան հայտարարության մեջ, ադրբեջանական կողմը նախ պարզունակ «հայելային» կերպով հայտարարել է, թե «ոչ թե իրենք, այլ հայկական կողմն է օգտագործում այլ երկրներից վարձկանների, քանի որ մարդկային ռեսուրսի պակաս ունի», ապա հերքել իրենց մոտ հրահանգիչների առկայության մասին հայտարարությունը, այն դեպքում, երբ ժամանակին հենց իրենք դա չեն թաքցրել։

Օրինակ՝ հենց ադրբեջանական կողմն է հայտնել Նախիջևանում գործող հատուկջոկատայինների, ինչպես նաև դիպուկահարների պատրաստության կենտրոններում թուրք մասնագետների առկայության մասին՝ նույնիսկ տալով նրանցից մեկի անունը՝ Թուրքիայի ԶՈւ զինծառայող Մուրադ Բայրաքթար։

Ինչ վերաբերում է Իսրայելին՝ ապա առնվազն մեկ դեպք հայտնի է, երբ իսրայելցի մասնագետներն Ադրբեջանի «խնդրանքով» մեր դեմ կիրառել են մահապարտ ԱԹՍ։ 2017 թ. օգոստոսին իսրայելական մամուլը գրեց Արցախի դիրքերի ուղղությամբ ADC ընկերության ներկայացուցիչների կողմից մահապարտ ԱԹՍ-ներ կիրառելու մասին, որից հետո Իսրայելում սկսվեց հետաքննություն: Այս պատմությունը ավարտվեց նրանով, որ Իսրայելն այդ ընկերության ղեկավարությունից որոշ անձանց արգելեց ռազմական ապրանքների արտահանում կատարել: