կարևոր
1122 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-19 21:27

COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվը գերազանցել է 15 միլիոնը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվը գերազանցել է 15 միլիոնը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19հաստատված դեպքերի թիվն անցել է 22 միլիոն 416 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 786 հազարը: Ապաքինվել է ավելի քան 15 միլիոն 132 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 5 միլիոն 665 հազար 868 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 175 հազար 482 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 3 միլիոն 418 հազար 306-ի, մահերինը՝ 110 հազար 171-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 2 միլիոն 823 հազար 78, մահերինը՝ 53 հազար 838: Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 937 հազար 321 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 4 հազար 828 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 15 հազար 989 մարդ: Հնգյակը եզրափակում է Հարավային Աֆրիկան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 592 հազար 144 է, մահերինը՝ 12 հազար 264:

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 350 հազար 279 է: Վարակի հետանքով մահերի թիվը կազմում է 20 հազար 125: Թուրքիայում վարկվածների թիվը հասել է  251 հազար 805-ի: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 6 հազար 16 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1361-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 17 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 34-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 17-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 84 հազար 888, որից ապաքինվել է 79 հազար 685-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է շարունակում մնալ Սաուդյան Արաբիան, որտեղ 302 հազար 686 հաստատված դեպք կա: Հաջորդը Իրաքն է՝ 188 հազար 802 ընդհանուր, 6 հազար 121 մահվան դեպքով: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 115 հազար 956, մահերինը՝ 193: Եգիպտոսում առկա է 96 հազար 753 հաստատված դեպք:  Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 184 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 65 հազար 341 է, մահացածներինը՝ 367: Լիբանանում կա 9 հազար 758 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 107: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 1844-ի: Վարակի հետևանքով մահացել է 73 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: