կարևոր
1133 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-19 20:34

Աֆրիկյան միությունը դադարեցրել է Մալիի անդամակցությունը կազմակերպությանը

Աֆրիկյան միությունը դադարեցրել է Մալիի անդամակցությունը կազմակերպությանը

Աֆրիկյան միությունում դադարեցվել է Մալիի անդամակցությունը, մինչև երկրում Սահմանադրական կարգի վերականգնումը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով կազմակերպության խաղաղության և անվտանգության խորհրդի հայտարարությանը:

«Խաղաղության և անվտանգության խորհուրդը դադարեցնում է Աֆրիկյան միությանը Մալիի անդամակցությունը, մինչև երկրում Սահմանադրական կարգի վերականգնումը և պահանջում է ազատ արձակել երկրի նախագահին, վարչապետին և այլ պաշտոնյաների, որոնք բռնի կերպով պահվում են բանակի կողմից»,- ասված է հայտարարությունում:

Մալիում խռովությունը սկսվել է Բամակո մայրաքաղաքի մերձակայքում գտնվող Քաթի ռազմաբազայում: Օգոստոսի 18-ին խռովության մասնակիցները հայտարարել են, որ ձերբակալել են երկրի նախագահին և վարչապետին: Այդ իրադարձությունից ժամեր անց նախագահը հրաժարական է ներկայացրել և հայտարարել խորհրդարանի և կառավարության լուծարման մասին: