27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
ՀՀ կառավարությունը նախատեսում է պետական բյուջեում վերաբաշխում կատարել՝ Դդմաշեն համայնքի կամուրջը վերանորոգելու համար: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 20-ի նիստի օրակարգում:
«Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ մարզային նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի մասնակի փլուզման հետևանքով նշված կամրջով երթևեկությունը դարձել է վտանգավոր և հաշվի առնելով, որ չփլուզված մասը նույնպես գտնվում է վթարային վիճակում»,- նշված է որոշման նախագծում:
Որոշման նախագծում ասված է նաև, որ տվյալ կամուրջը Դդմաշեն համայնքի համար ունի կենսական նշանակություն։